Զինեդին Զիդանի 150-րդ հաղթանակը «Մադրիդի» ղեկին

Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի վերջին տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը: Սա 150-րդ հաղթանակն էր Զինեդին Զիդանի համար որպես մադրիդցիների գլխավոր մարզիչ:

Հիշեցնենք, որ ֆրանսիացի մասնագետը ղեկավարում է սերուցքայիններին սկսած 2016 թվականից: Այս ընթացքում Զիդանը հասցրել է մեկ անգամ հեռանալ ու վերադառնալ, դա տեղի է ունեցել 2018 թվականից մինչև 2019 թվականը:

Հավելենք, որ հաղթանակը թույլ տվեց «Մադրիդին» խմբում գրավել առաջին տեղն ու դուրս գալ Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլ: Մադրիդցիների հետ միասին հաջորդ փուլ անցավ մյունխենգլադբախցիները, որոնք առաջ անցան Դոնեցկի «Շախտյորից» և Միլանի «Ինտերից»:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos