«Ժիլինան» վերսկսել է մարզումները. Բիչախչյանն ավելի ուշ կմիանա թիմին

Սլովակիայի «Ժիլինան» վերսկսել է մարզումները՝ նախապատրաստվելով վրացական «Դիլայի» հետ եվրագավաթային խաղերին: Թիմն այսօր առաջին մարզումն է անցկացրել, որին չեն մասնակցել մի շարք ֆուտբոլիստներ այդ թվում նաև Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը:

«Ժիլինայի» մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ Բիչախչյանը թիմին կմիանա հունիսի 21-ից: Սա պայմանավորված է հավաքականի վերջին խաղերով: Ակումբն խաղացողին մի փոքր ավելի շատ հանգստանալու հնարավորություն է տվել: