Բիչախչյանը գոլային փոխանցումով է աչքի ընկել «Ժիլինա» — «Լոկոմոտիվ» խաղում

Արձակուրդից հետո Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Վահան Բիչախչյանը միացել է իր թիմին ու արդեն հասցրել է մասնակցել ստուգողական հանդիպման: Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ մրցավեճում «Ժիլինան» պարտվել է 3:2 հաշվով: Ընդմիջումից հետո խաղադաշտ է մտել Բիչախչյանն ու դարձել է գոլային փոխանցման հեղինակ: Հատկանշական է, որ հանդիպման ընթացքում Սլովակիայի թիմն երկու անգամ առաջ անցավ հաշվի մեջ, սակայան առավելությունը չկարողացավ պահել:

Հիշեցնենք, որ «Ժիլինան» նախապատրաստվում է Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման փուլի խաղերին: Թիմը մրցելու է Գորիի «Դիլայի» հետ: