Զադերական հեռացել է «Արարատից»

Երևանի «Արարատի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ ուկրաինացի ֆուտբոլիստ Մաքսիմ Զադերական ավարտում է իր մրցելույթները թիմի կազմում: 26-ամյա ֆուտբոլիստը 2021 թվականի փետրվարին էր միացել «Արարատին»: Զադերական «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 10 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ: