Յուրի Գարեգինյանը վերադարձել է «Փյունիկ»

«Փյունիկը» նոր համալրում ունի, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Թիմին է միացել 27-ամյա կիսապաշտպան Յուրի Գարեգինյանը։ Գարեգինյանը Փյունիկի սան է, հանդես է եկել «Արարատ» և «Նոա» ակումբներում։

Անցած առաջնությունում Գարեգինյանը մասնակցել է 13 խաղի։ Յուրի Գարեգինյանը մեկ անգամ հրավիրվել է նաև Հայաստանի հավաքական՝ մասնակցելով Վրաստանի հավաքականի հետ խաղին (2:2):