Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլում Մյունխենի «Բավարիան» Մադրիդում ոչ-ոքի խաղաց տեղի «Ատլետիկոյի» հետ, խաղն ավարտվեց 1:1 հաշվով:
Վերջին անգամ մյունխենցիները չէին հաղթել Եվրոպայի ակումբային ամենահեղինակավոր մրցաշարում 2019 թվականի փետրվարին: Այդ ժամանակ «Լիվերպուլի» հետ արտագնա խաղն ավարտվել էր 0:0 հաշվով: Դրանից հետո գերմանացիները տարել էին 15 անընդմեջ հաղթանակ, ինչը Չեմպիոնների լիգայի խաղարկության ռեկորդ է: «Ատլետիկոյի» հետ հաշվետու մրցավեճն էր առաջինն էր «Բավարիայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի համար, որում թիմը չհաղթեց:
Հավելենք, որ «Բավարիան» արդեն նվաճել է Չեմպիոնների լիգայի խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի ուղեգիր: Խմբային փուլի վերջին տուրում «Բավարիան» մրցելու է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հետ:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am