Ոչ-ոքի գրանցվեց նաև տուրի վերջին խաղում

Հայաստանի ընթացիկ առաջնության 14-րդ տուրի խաղային վերջին օրվա երկրորդ մրցավեճում «Փյունիկը» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց Վանաձորի «Լոռիի» հետ, խաղն ավարտվեց 1:1 հաշվով:

ՓՅՈՒՆԻԿ-ԼՈՌԻ 1-1 (0-0) MC
0-1՝ Ալմոգ Օհայոն 46՛, 1-1՝ Ստեֆեն Ալֆրեդ 74՛
ՓՅՈՒՆԻԿ. 71.Ստանիսլավ Բուչնեվ, 3.Արթուր Քարտաշյան (29.Ստեֆեն Ալֆրեդ, 63), 15.Ալեքսանդր Պրիմաել Յոլե, 22.Ռոբերտ Հակոբյան, 24.Սոլոմոն Նիրասառիկե, 8.Գոռ Մալաքյան, 12.Մուհամադ Լադան (77.Արմեն Նահապետյան, 62), 13.Դրաման Սալու (5.Ջուլիուս Դեվիդ Ուֆուոմա, 79), 13.Էրիկ Ազիզյան (10.Արթուր Գրիգորյան, 88), 18.Ալիկ Առաքելյան, 79.Լեւոն Վարդանյան, 19.Արտյոմ Ավանեսյան (13.Էրիկ Ազիզյան, 88)
ԼՈՌԻ. 1.Արտյոմ Գոմելկո, 2.Նանա Անտվի, 5.Ջիմի Ալեքսիս, 21.Արթուր Ավագյան (23.Դավիթ Փարեմուզյան, 64), 25.Թիմուր Ռուդոսելսկի (73.Պավել Օսիպով, 46), 8.Արամ Քոչարյան, 10.Ալմոգ Օհայոն (19.Իվան Բոժովիչ, 64), 11.Ֆերնանդինյո (14.Վիկտոր Սեզար, 75), 90.Եվգենի Սկոբլիկով (17.Նաուռ Աբուիդի, 79), 28.Կլաուդիր Ժունիոր Մարինի, 91.Ալեքսանդր Ստեպանով
Զգուշացում՝ Ալիկ Առաքելյան 62՛ (Փ), Արմեն Նահապետյան 80՛ (Փ), Արտյոմ Ավանեսյան 83՛ (Փ), Թիմուր Ռուդոսելսկի 22՛ (Լ) ; Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան

«Փյունիկն» ընթացիկ առաջնության ամենաքիչ գոլ խփած թիմն է. 2 գոլ 8 խաղում: Մյուս կողմից Օսեյանի սաները շատ բաց չեն թողնում (5 գոլ) և այս ցուցանիշով երկրորդն են «Արարատ-Արմենիայից» հետո (3 գոլ): «Փյունիկը» մեկական գոլ է խփել «Արարատին» ու «Լոռիին», աչքի են ընկել համապատասխանաբար Արմեն Նահապետյանն ու Ստեվեն Ալֆրեդը:

Խփած ու բաց թողած գոլերի բացասական արդյունք ունի նաև «Լոռին», սակայն, ի տարբերություն նույն «Փյունիկի», վանաձորցիները խփել են 8 գոլ և բաց են թողել 9-ը: Թիմի լավագույն ռմբարկուն Կլաուդիր Մարինին է՝ խփած երեք գոլով:

  • Առաջնության ռմբարկուները
Ֆուտբոլիստ
Գոլեր
01
Ջոնել Դեսիրե (Ուրարտու) 7
02
Դավիդ Դավիդյան (Ալաշկերտ) 5
03
Ուրոշ Նենադովիչ (Արարատ) 4
04
Էզա Կուասի Ուիլֆրեդ (Վան) 4
05
Յուսուֆ Օտուբանջո (Արարատ-Արմենիա) 3

Հյուրերն երկրորդ հորիզոնական բարձրանալու լավ հնարավորություն ունեին, եթե հաղթեին հաշվետու մրցավեճում, սակայն չկարողացան պահել հաղթական հաշիվը: Ներկա պահին անցկացրած 9 խաղից հետո Ալբերտ Սոլոմոնովի գլխավորած թիմը վաստակած 14 միավորով հինգերորդ տեղում: Ինչ վերաբերում է Արտակ Օսեյանի գլխավորած թիմին, ապա «Փյունիկը» հինգերորդ ոչ-ոքին խաղաց ընթացիկ առաջնությունում: Փյունիկցիները դեռ ոչ մի հաղթանակ չեն տարել և անցկացրած 8 խաղից հետո նախավերջին տեղում են և մրցաշարային աղյուսակում առաջ են միայն Գյումրու «Շիրակից», որն իր հերթին ակտիվում ունի ընդամենը երկու միավոր:

  • Մրցաշարային աղյուսակ
N Թիմեր Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ Մ
1.  Ալաշկերտ 10 5 3 2 11 8 18
2.  Արարատ-Արմենիա 8 4 3 1 13 3 15
3.  Արարատ 9 4 3 2 13 6 15
4. Ուրարտու 9 4 3 2 13 8 15
5. Լոռի 9 4 2 3 8 9 14
6.  Նոա 10 3 4 3 14 11 13
7.  Վան 9 3 1 5 7 9 10
8.  Փյունիկ 8 0 5 3 2 5 5
9.  Շիրակ 8 0 2 6 4 26 2
Տուր 14 Քաղաք Մարզադաշտ
02.12.20 Փյունիկ Լոռի Երևան   «Հանրապետական» 17:30
02.12.20 Արարատ-Արմենիա Արարատ Երևան   Ֆուտբոլի ակադեմիա 14:30
01.12.20 Նոա Ուրարտու Երևան   Ֆուտբոլի ակադեմիա 14:00
30.11.20 Ալաշկերտ Վան Երևան   «Նաիրի» 14:00

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos