Վիուլեն Այվազյանը տեղափոխվեց «Վան»

Չարենցավանի «Վանի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի շարքերը համալրել է հարձակվող Վիուլեն Այվազյանը:

26-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկի» սան է, որի կազմում 2 անգամ նվաճել է Հայաստանի գավաթը և մեկ անգամ գավաթակիր է դարձել «Շիրակի» կազմում։ 2017 թվականին լատվիական «Վենտսպիլս» թիմի կազմում նվաճել է Լատվիայի գավաթը։ Ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածը անցկացրել է «Սևանի» կազմում, որտեղ մասնակցել է 15 հանդիպման և դարձել 5 գոլի հեղինակ։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos