Վիմերկատին տեղափոխվեց «Արարատ-Արմենիա»

«Արարատ-Արմենիային» է միացել 26-ամյա իտալացի դարպասապահ Վալերիո Վիմերկատին, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Վիմերկատին իր կարիերան սկսել է «Միլանի» երիտասարդական ակադեմիայից, որից հետո հանդես է եկել «Պրո-Վերչելլի», «Սպեցիա», «Կարավաջիո», «Լեյրիա» և «Նոա» թիմերում: Մինչև «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը եղել է «Նոայի» ֆուտբոլիստ: