Վեցերորդ կարմիրն ու առաջին բաց թողած գոլը ստանդարտից

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում Լոնդոնի «Արսենալը» մրցակցի դաշտում 1:0 հաշվով պարտվեց «Բյորնլիին»: Միկել Արտետայի գլխավորած թիմն անցկացրած 12 խաղում կրեց յոթերերոդ պարտությունն՝ երրորդն անընդմեջ:

Մրցավեճի 58-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ ու խաղադաշտից հեռացվեց հյուրերի խաղացող Գրանիտ Ջական: Հատկանշական է, որ սա վեցերորդ կարմիրն էր լոնդոնցիների համար սկսած 2019 թվականի դեկտեմբերից, ինչ թիմը գլխավորում է Միկել Արտետան: Այս տխուր վիճակագրությամբ «Զինագործներն» երկու անգամ գերազանցում են մնացած թիմերին:

Խաղի միակ գոլը գրանցվեց 73-րդ րոպեին: Անկյունայինից կատարված փոխանցումից հետո ինքնագոլի հեղինակ դարձավ «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը: Ընթացիկ առաջնությունում Արտետայի սաներն առաջին անգամ գոլ ընդունեցին ստանդարտից հետո: Մինչ այդ «Արսենալը» միակ թիմն էր, որը կայացած 11 տուրից հետո գոլ չէր ընդունել ստանդարտից:

Նկատենք, որ «Արսենալն» անցկացրած 12 խաղում խփել է ընդամենը 10 գոլ: Սա վատագույն ցուցանիշն է մրցաշրջանի այս ժամանակահատվածի համար սկսած 1981/82 թթ մրցաշրջանից (8 գոլ):

Լոնդոնցիները պարտվել են տնային վերջին չորս խաղում: Սա վատագույն արդյունքն է թիմի համար Պրեմիեր լիգայում սկսած 1959 թվականի դեկտեմբերից:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am