Վասպուրակ Մինասյանը վերադարձել է «Փյունիկ»

«Փյունիկի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմը նոր համալրում ունի։ Թիմին է միացել 26-ամյա պաշտպան Վասպուրակ Մինասյանը։ Վասպուրակ Մինասյանը «Փյունիկի» սան է։

«Փյունիկի» գլխավոր թիմի կազմում Վասպուրակ Մինասյանը մասնակցել է 99 խաղի։ Ֆուտբոլիստը հանդես է եկել նաև «Գանձասարում» և «Ալաշկերտում»: