Վարդան Մինասյանը կարող է գլխավորել ղազախական «Տարազը», հայտնում է KazFootball.kz պարբերականը: Նշվում է, որ հայ մասնագետը թեկնածուների թվում է:
Ժամանակին Մինասյանն աշխատել է ղազախական «Տոբոլում»: 2014 թվականի ապրիլին է աշխատանքի անցել ակումբում, հեռացել է մեկ տարի անց: «Տարազի» սպորտային տնօրենը Նուրտաս Կուրգուլինն է, որը 2014 թվականին խաղացել է «Տոբոլում» և ծանոթ է Մինասյանի աշխատանքին:
Բացի Մինասյանից, «Տոբոլը» գլխավոր մարզչի թեկնածուներից են նաև սերբ Միլոշ Լրուշչիչն ու 43-ամյա մոլդովացի մասնագետ Անդրիան Սոսնովսկին:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am