Վարդան Բիչախչյանը՝ անցած մրցաշրջանի լավագույն մարզիչ

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է անցած մրցաշրջանի լավագույն մարզիչ անվանակարգում քվեարկության արդյունքները:

Հավաքելով 71 միավոր՝ VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի՝ 2020/2021 մրցաշրջանի լավագույն մարզիչ է ճանաչվել Երևանի «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը:

46 միավորով երկրորդ հորիզոնականում է նախորդ մրցաշրջանում «Նոայի», իսկ այժմ «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն:

38 միավորով լավագույն եռյակը եզրափակել է ավարտված մրցաշրջանում «Ուրարտուն» և «Ալաշկերտը» գլխավորած Ալեքսանդր Գրիգորյանը: Քվեարկության արդյունքներին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ այստեղ: