Վարդան Բիչախչյանն ամփոփել է Դուբայում կայացած հավաքը

Ավարտին է մոտենում հունվարի 29-ին մեկնարկած «Արարատի» ուսումնամարզական հավաքը Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում:  Հավաքի ընթացքում մեր թիմը հնարավորություն ստացավ լավ եղանակային պայմաններում լիարժեք մարզումներ անցկացնել: Այս ընթացքում «Արարատի» հետ պայմանագիր ստորագրեց և թիմին միացավ ուկրաինացի եզրային կիսապաշտպան Մաքսիմ Զադերական: «Արարատը» չորս ստուգողական հանդիպում անցկացրեց և տարավ նույնքան՝ խոշոր հաշվով հաղթանակ: «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը խոսել է Միացյալ Արաբական Էմիրություններում կայացած հավաքի դրական կողմերի և թերությունների մասին:

Փետրվարի 12-ին «Արարատը» կվերադառնա Երևան և երեք օր հանգստից հետո կվերսկսի մարզումները՝ պատրաստվելով փետրվարի 21-ին նախատեսված «Ուրարտուի» դեմ Vbet Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրից հետաձգված հանդիպմանը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos