Վահան Բիչախչյանը՝ դուբլի հեղինակ

Նախապատրաստական փուլի շրջանակներում Սլովակիայի «Ժիլինան» ևս մեկ ստուգողական հանդիպում է անցկացրել՝ մրցելով խորվաթական «Ռիյեկայի» հետ: Խաղն ավարտվել է 2:2 հաշվով: «Ժիլինայի» կազմում խաղին հենց սկզբից մասնակցել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը և դարձել է դուբլի հեղինակ: