Բիչախչյանը կրկին աչքի է ընկել գոլով

Նախապատրաստական փուլի շրջանակներում «Ժիլինան» ստուգողական խաղում մրցում է սլովենական «Բրավոյի» հետ: Հանդիպմանը հենց սկզբից մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Վահան Բիչախչյանը: Վերջինս արդեն առաջին րոպեին աչքի ընկավ գոլով՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ: «Ժիլինան» հաղթեց 3:1 հաշվով: Օրեր առաջ «Ժիլինան» ստուգողական մրցավեճում 3:2 հաշվով պարտվել էր Մոսկվայի «Լոկոմոտիվին»: Այդ խաղում Բիչախչյանը դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: