Վահան Բիչախչյանը գրավեց «Դիլայի» դարպասը պանենկա հարվածով

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլում «Ժիլինան» մրցեց Գորիի «Դիլայի» հետ ու հաղթեց 5:1 հաշվով: Խաղին հենց սկզբից մասնակցեց Հայաստանի ազգային հավաքականի խաղացող Վահան Բիչախչյանը: Վերջինս խփեց իր թիմի երրրոդ գոլը՝ գրավելով մրցակցի դարպասը 11 մետրանոցից: Ի դեպ, 11 մետրանոցը վաստակեց հենց Վահանը: Վերջինս գոլը խփեց պանենկա հարվածով: Հիշեցնենք, որ ուղիղ չորս տարի առաջ Բիչախչյանը «Շիրակի» կազմում գրավել էր «Դիլայի» դարպասը: