Վաղվանից չեմպիոնը կվերսկսի մարզումները

Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ վաղը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն-ակադեմիայում թիմը կանցկացնի 2021 թվականիառաջին մարզումը:

«Երևանյան մարզումները կտևեն հունվարի 17-27-ը, որից հետո թիմը կմեկնի ուսումնամարզական հավաք անկացնելու արտերկրում: Հունվարի 23-ին թիմն ընկերական խաղ կանցկացնի «Սևանի» հետ: Առաջիկայում հանդես կգանք արտերկրում անցկացվող ուսումնամարզական հավաքի մասին մանրամասներով»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am