Երևանի «Ուրարտուն» վերադարձել է ամանորյա արձակուրդներից ու սկսել մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստությունը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:
«Նախապատրաստական շրջանի առաջին ուսումնամարզական հավաքը մեկնարկեց հենց հունվարի 6-ին և շարունակվելու է մինչև հունվարի 16-ը։ Թիմը նախապատրաստվելու է սեփական մարզաբազայում»,- նշված է հաղորդագրությունում:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am