«Ուրարտուն» ու «Փյունիկը» կմրցեն ընկերական խաղում

Նախապատրաստական շրջանում «Ուրարտուն» ևս մեկ ստուգողական հանդիպում կանցկացնի։ Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը հունվարի 21-ին սեփական հարկի տակ ուժերը կչափի «Փյունիկի» հետ, հանդիպումը կմեկնարկի ժամը 14։00-ին, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ «Ուրարտուն» ստուգողական հանդիպումներ կանցկացնի հունվարի 23-ին՝ «Արարատի», հունվարի 28-ին՝ «Ալաշկերտի», հունվարի 30-ին՝ «Վանի», փետրվարի 5-ին՝ «Ալաշկերտի», իսկ փետրվարի 10-ին՝ ԲԿՄԱ-ի հետ։ Նշված բոլոր հանդիպումները կկայանան «Ուրարտու» մարզահամալիրում։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos