«Ուրարտուն» ու «Փյունիկը» երկուական գոլ խփեցին միմյանց

«Ուրարտու» — «Փյունիկ» ստուգողական հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։ Ջոնել Դեսիրեն ու Էդգար Գրիգորյանն աչքի ընկան «Ուրարտուից», իսկ Լևոն Վարդանյանն ու Արտյոմ Ավանեսյանը՝ «Փյունիկից»:

Կողմերն առաջին ստուգողական խաղն անցկացրեցին արձակուրդից վերադառնալուց հետո: Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմի ֆուտբոլիստները կարողացան երկու գոլ խփել առաջին կեսում: Նախ անհատական անցումից հետո աչքի ընկավ Ջոնել Դեսիրեն, իսկ 11 րոպե անց անկյունայինի խաղարկումից հետո հաշիվը կրկնապատկեց Էդգար Գրիգորյանը։ Մինչև ընդմիջում «Փյունիկի» ֆուտբոլիստները կրճատեցին հաշիվը։ Գոլի հեղինակ դարձավ Լևոն Վարդանյանը։ Երկրորդ կեսի 53-րդ րոպեին «Փյունիկի» ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը։ Աչքի ընկավ Արտյոմ Ավանեսյանը։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am