Երևանի «Ուրարտուն» շարունակում է նախապատրաստվել մրցաշրջանի երկրորդ հատվածին: Ակումբի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հունվարի 21-ին «Ուրարտուն» կանցկացնի 2021 թվականի առաջին հանդիպումը։ Ստուգողական հանդիպման շրջանակում Ալեքսանդր Գրիգորյանի գլխավորած թիմը սեփական հարկի տակ կընդունի Երևանի «Փյունիկին», այդ հանդիպումը կմեկնարկի ժամը 13։00-ին:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am