«Ուրարտուն» կհամագործակցի Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ

Հունվարի 27-ին «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի անձնակազմը այցելել են Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որտեղ ապաքինվում են հայրենիքի պաշտպանության համար վիրավորված կամ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

Ֆուտբոլիստներն ու անձնակազմը ծանոթացել են վերականգնողական կենտրոնի պայմաններին, շրջայց կատարել, հանդիպել ու շփվել զինծառայողների հետ։

«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը պլանավորում է համագործակցել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ։ Ակումբը ներգրավված կլինի կենտրոնի կողմից իրականացվող սոցիալական ծրագրերին, որոնց նպատակը հայրենիքի պաշտպանության համար վիրավորված կամ առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներին օգնելն ու բնականոն կյանքին վերադարձնելն է։

«Մենք վստահ ենք, որ համատեղ ջանքերով կարող ենք հայրենանվեր գործունեություն ծավալել ու նպաստել մեր զինծառայողների արագ ու անհետևանք վերականգնմանը»,- նշված է հաղորդագրությունում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos