«Ուրարտու» ֆուտբոլիստները բուժզննում են անցել

Նախապատրաստական փուլի շրջանակում «Ուրարտուի» ֆուտբոլիստները բժշկական խորացված հետազոտություն անցան։ Հարկ է նշել, որ այն ֆուտբոլիստները, ում COVID-19 PCR թեստերի պատասխանները նախորդ տարվա դեկտեմբերին եղել էին դրական, անհետևանք ապաքինվել են ու ողջ ծանրաբեռնվածությամբ ներգրավված են մարզումային գործընթացին, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

«Տարեվերջին վնասվածքներ ունեցողները՝ շարք են վերադարձել, իսկ այն ֆուտբոլիստները, որոնց կորոնավիրուսային թեստերի պատասխանները եղել էին դրական՝ լրացուցիչ հետազոտվել են, այս պահին նրանք էլ անհետևանք առողջացել են ու ամբողջությամբ մասնակցում են մարզումներին։ Առողջական առումով որևէ խնդիր չունենք», — նշել է «Ուրարտուի» գլխավոր թիմի բժիշկ Արսեն Համբարյանը։

Հավելենք, որ գլխավոր թիմի հետ խորացված բժշկական հետազոտություն են անցել նաև «Ուրարտու-2»-ի ֆուտբոլիստները։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am