«Ուրարտուն» բելգիացի նորեկ ունի

«Ուրարտուի» կազմը համալրել է բելգիացի կիսապաշտպան Լիվիո Միլտսը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: 23-ամյա ֆուտբոլիստն «Ուրարտու» է տեղափոխվել հոլանդական «Ռոդայից», որի կազմում անցած մրցաշրջանի առաջին հատվածում մասնակցել է 5 պաշտոնական հանդիպման, այնուհետև վարձակալությամբ տեղափոխվել է Top Oss ակումբ, որի կազմում էլ 15 խաղ է անցկացրել ու դարձել 2 գոլի հեղինակ։

«Ուրախ եմ այստեղ գտնվելու համար, սա մեծ քայլ է ինձ համար։ Իսկապես հիանալի ակումբում եմ խաղալու, որը բավական լավ ենթակառուցվածքներ ունի։ Արդեն մեկ ընկերական հանդիպում անցկացրել եմ թիմի կազմում, տպավորություններս լավն են, մարզիչն էլ հստակ բացատրել է թիմի խաղաոճը։ Այս ընկերական խաղերն օգնում են մեզ, որպեսզի պատրաստվենք պաշտոնական հանդիպումներին, և նաև առաջիկա «Մարիբորի» հետ խաղում լավ արդյունք գրանցենք։ Կաշխատեմ ամրապնդվել այս թիմում, գոլեր խփել ու գոլային փոխանցումներ կատարել, որպեսզի և՛ ես առաջադիմեմ, և՛ թիմը»,- խաղացողի խոսքերը մեջբերել է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը: