«Ուրարտուն» կխաղա «Արարատի» ու «Նոայի» հետ

Նախապատրաստական շրջանի հաջորդ հանդիպումը «Ուրարտուն» կանցկացնի հունիսի 30-ին։ Սեփական մարզաբազայում թիմը կընդունի Երևանի «Արարատին», հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից: Հանդիպումը կմեկնարկի 19։30-ին։ Մեկ օր անց՝ հուլիսի 1-ին, կրկին սեփական հարկի տակ «Ուրարտուն» կմրցի «Նոայի» հետ։ Այդ հանդիպման մեկնարկը 18։30-ին է: Հավելենք, որ հանդիպումները կհեռարձակվեն «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի յութուբյան ալիքով։