Անգլիայի գավաթ. «Մանչեսթեր Յունայթեդը» քառորդ եզրափակչում է

Անգլիայի գավաթի ընթացիկ խաղարկության 1/8 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Վեստ Հեմի» հետ և հաղթեց 1:0 հաշվով: Խաղի միակ և հաղթական գոլը լրացուցիչ առաջին կեսում խփեց Մաքթոմինայը Ռեշֆորդի փոխանցումից հետո: