Առաջին հաղթանակը 47 տարում. «Յունայթեդը» պարտվեց աուտսայդերին

Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության 20-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ 2:1 հաշվով պարտվեց «Շեֆիլդ Յունայթեդին»:

Հատկանշական է, որ վերջին անգամ «Շեֆիլդը» Մանչեսթերի «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում հաղթանակ տարել էր 1973 թվականի դեկտեմբերին: Ի դեպ, «Յունայթեդի» հարկի տակ կողմերի միջև կայացած վերջին յոթ խաղում բացառապես հաղթել են մանկունիանցիները:

Ավելին, հաղթանակն օգնեց Կրիս Ուիլդերի սաներին վերջ դնել առանց հաղթանակների շարքին: «Շեֆիլդը» չէր հաղթել Պրեմիեր լիգայում 16 խաղ անընդմեջ: Վերջին անգամ թիմն երեք միավոր վաստակել էր անցած տարվա փետրվարին: Այդ մրցավեճում 1:0 հաշվով հաղթել էին «Կրիստալ Պելասին»: «Շեֆիլդն» այս պահին ակտիվում ունի 8 միավոր 20 տուրից հետո և զբաղեցնում է վերջին հորիզոնականը:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos