Մ21 Եվրո. Կայացել է որակավորման փուլի վիճակահանությունը

Հունվարի 28-ին՝ ՈՒԵՖԱ գրասենյակում, կայացավ ՈՒԵՖԱ Մ-21 ԵՎՐՈ 2023-ի որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ-21 հավաքականը ընդգրկվեց H խմբում, որտեղ կմրցի Ֆրանսիայի, Սերբիայի, Ուկրաինայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Ֆարերյան կղզիների Մ-21 հավաքականների հետ։ Խմբի խաղացանկը հայտնի կդառնա ավելի ուշ, հայտնում են ՀՖՖ մամուլի ծառայությունից:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am