Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրի շրջանակներում «Չելսին» 1:0 հաշվով հաղթեց «Տոտենհեմին»:
«Չելսին» երրորդ հանդիպումն անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Տոմաս Տուխելի գլխավորությամբ: Նշված մրցավեճերում «Ազնվականներին» հաջողվել է սեփական դարպասը պահել անառիկ: Գերմանացին առաջին մարզիչն է Ժոզե Մոուրինյոյից հետո (2004), որի գլխավորությամբ մեկնարկային երեք խաղում «Չելսին» գոլ բաց չի թողնում:
Հաշվետու մրցավեճում «Տոտենհեմը» կրեց երրորդ անընդմեջ պարտությունը՝ սկսած 2012 թվականի նոյեմբերից: Այդ ժամանակ լոնդոնցիներին մարզում էր Անդրե Վիլաշ-Բոաշը:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am