Ֆերնանդո Տորեսը գլխավորել է «Ատլետիկոյի» երկրորդ թիմը

Մադրիդի «Ատլետիկոյի» նախկին հարձակվող Ֆերնանդո Տորեսը գլխավորել է ակումբի երկրորդ թիմը, հայտնում են իսպանական լրատվամիջոցները:

Հիշեցնենք, որ Տորեսը սկսել է աշխատել մադրիդցիների ակադեմիայում անցած տարվա սեպտեմբերից: Նախկին ֆուտբոլիստը շարունակում է անցնել վեցամսյա պարտադիր պրակտիկա մարզչական «PRO» արտոնագիր ստանալու համար: Նշվում է, որ «Ատլետիկոյի» երկրորդ թիմը Տորեսի գլխավորությամբ առաջին հանդիպումը կանցկացնի այսօր «Պոբլենսեի» հետ:

Տորեսն ավարտել է ֆուտբոլիստի կարիերան 2019 թվականին: Հասցրել է հանդես գալ «Ատլետիկո», «Լիվերպուլ», «Չելսի», «Միլան» և «Սագան Տոսու» թիմերում: Մադրիդի «Ատլետիկոյի» կազմում դարձել է ՈւԵՖԱ-ի գավաթի խաղարկության հաղթող: 2003 թվականից մինչև 2014 թվականը հանդես է եկել Իսպանիայի ազգային հավաքականում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos