Ինչու «Ինտերը» պաշտոնապես չի հայտնում Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի մասին

Հենրիխ Մխիթարյանն անցել է անհրաժեշտ բուժզննումներն ու ստորագրել երկու տարվա պայմանագիր միլանյան «Ինտերի» հետ, սակայն գործարքի մասին դեռ պաշտոնական հայատարարություն չի արվել: Այս պահին անհրաժեշտ է Հռոմի «Ռոմայի» թույլտվությունը: Խաղացողի գործող պայմանագրի ժամկետը հռոմեացիների հետ նախատեսված էր մինչև հունիսի 30-ը: Եթե դա տեղի չունենա, ապա «Ինտերը» ստիպված պետք է սպասի մինչև հուլիսի 1-ը, երբ պաշտոնապես կբացվի տրանսֆերային պատուհանը: