Goal պարբերականը կազմել է ԱՊԼ-ի՝ ընթացիկ մրցաշրջանի վատագույն տրանսֆերների թոփ-10: Հատկանշական է, որ վարկանիշում տեղ է գտել «Չելսիի» իրականացրած 5 տրանսֆեր: Դրանց թվում է նաև Պյեռ-Էմերիկ Օբամեյանգի տեղափոխությունը «Բարսելոնայից» լոնդոնյան ակումբ:
Թոփ-10-ն ունի հետևյալ տեսքը՝
1. Ռիշարլիսոն — «Էվերթոնից» «Տոտենհեմ» 58 մլն եվրոյով
2. Մարկ Կուկուրելյա — «Բրայթոնից» «Չելսի» 65.3 մլն եվրոյով
3. Կալվին Ֆիլիպս — «Լիդսից» «Մանչեսթեր Սիթի» 49 մլն եվրոյով
4. Միխաիլ Մուդրիկ — «Շախտյորից» «Չելսի» 70 մլն եվրոյով
5. Ջեսի Լինգարդ — «Մանչեսթեր Յունայթեդից» «Նոթինգհեմ» անվճար
6. Անտոնի — «Այաքսից» «Մանչեսթեր Յունայթեդ» 95 մլն եվրոյով
7. Արթուր — «Յուվենտուսից» «Լիվերպուլ» վարձավճարով
8. Պյեռ-Էմերիկ Օբամեյանգ — «Բարսելոնայից» «Չելսի» 12 մլն եվրոյով
9. Կալիդու Կուլիբարի — «Նապոլիից» «Չելսի» 38 մլն եվրոյով
10. Ռահիմ Ստերլինգ — «Մանչեսթեր Սիթիից» «Չելսի» 56,2 մլն եվրոյով: