Մայիսի 29-ից հունիսի 4-ը արդեն երկրորդ տարին «Ուրարտուի» հարկի տակ կանցկացվի ակումբի երկարամյա աշխատակից, արցախյան 44-օրյա պատերազմի հերոս Սիմոն Իսրայելյանի ամենամյա միջազգային հուշամրցաշարը: Այս մասին հաղորդում է «Ուրարտուի» մամուլի ծառայությունը:
Միջազգային բնույթ կրող հուշամրցաշարն այս տարի նոր մասնակիցներ կունենա դրսից․ «Ուրարտուի», «Փյունիկի», «Ակադեմիայի», «Արարատի», «Արարատ-Արմենիայի» և «Գանձասարի» պատանեկան թիմերից զատ, Simon Cup-ը կվիճարկեն նաև ռուսական «Սպարտակ», «Կրասնոդար» և «Ուրալ» ակումբների մանկապատանեկան թիմերը:
Մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 29-ին։