Գվարդիոլան Չեմպիոնների լիգայի ռեկորդ է սահմանել

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան Չեմպիոնների լիգայում 160 խաղում հասել է 100 հաղթանակի շեմին: Սա մրցաշարի նոր ռեկորդ է:

Ավելի վաղ նվաճումը պատկանում էր «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիին: 63-ամյա մասնագետը 100 հաղթանակի հասել էր 180 խաղում:

Մայիսի 17-ին «քաղաքայինները» նվաճեցին 2022/23 մրցաշրջանի եզրափակչի ուղեգիր՝ պատասխան խաղում հաղթելով Մադրիդի «Ռեալին»: