Տիգրան Սարգսյանը տեղափոխվել է «Նոա»

Երևանի «Նոայի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ պայմանագիր են կնքել 17-ամյա կիսապաշտպան Տիգրան Սարգսյանի հետ: Վերջինս հանդես է գալիս Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականում: Նախքան «Նոա» տեղափոխվելը, խաղացել է «Փյունիկի» երկրորդ թիմի կազմում: