The Best 2020. Վեց դարպասապահ հավակնում են լավագույնի կոչմանը

ՖԻՖԱ-ն հրապարակել է այն դարպասապահների անունները, որոնք հավակնում են տարվա լավագույնի կոչմանը: Մրցանակը հանձնելու են The Best 2020 միջացոռման ժամանակ:

Թեկնածուներն են՝ Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ»), Տիբո Կուրտուա («Ռեալ Մադրիդ»), Կեյլոր Նավաս («Պարի Սեն Ժերմեն»), Մանուել Նոյեր («Բավարիա»), Յան Օբլակ («Ատլետիկո Մադրիդ»), Մարկ-Անդրե տեր Շտեգեն («Բարսելոնա»):

Անցած մրցաշրջանում Ալիսոնը «Լիվերպուլի» հետ նվաճել է Անգլիայի չեմպիոնի կոչումը, Կուրտուան, պաշտպանելով Մադրիդի «Ռեալի» գույները, հաղթել է Լա Լիգայում, Նավասը «Պարի Սեն Ժերմենում» հաղթել է Ֆրանսիայի առաջնությունում, Նոյերը «Բավարիայի» կազմում հաղթել է Գերմանիայի առաջնությունում, գավաթի խաղարկությունում և նվաճել է Չեմպիոնների լիգայի խաղարկության գավաթը, իսկ տեր Շտեգենը «Բարսելոնայի» հետ մնացել է առանց տիտղոսի:

The Best 2020 միջացոռումը կայանալու է դեկտեմբերի 17-ին օնլայն ձևաչափով: Սա պայմանավորված է համավարակով: Քվեարկությունը մեկնարկել է այսօր՝ նոյմեբերի 25-ին և կավարտվի դեկտեմբերի 9-ին: Անցած տարի լավագույնի տիտղոսին արժանացել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսին:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos