Ֆրանսիական Մարսելի «Օլիմպիկի» հարձակվող Ֆլորիան Տովենն ընթացիկ առաջնությունում անցկացրած 17 խաղում խփել է 6 գոլ և կատարել գոլային 7 փոխանցում:
Տովենն իր նորամուտը Լիգա 1-ում նշել է 2013/13 թթ մրցաշրջանում: Սկսած իր նորամուտից ֆրանսիացին խփել է 84 գոլ և կատարել գոլալյին 42 փոխանցում: Նշված ժամանակահատվածում այս ցուցանիշով Տովենը զիջում է միայն Էդինսոն Կավանիին (138 գոլ և 24 գոլային փոխանցում) և Զլատան Իբրահիոմվիչին (113 գոլ և 38 գոլային փոխանցում):
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am