Տասնմեկից հինգը «Բավարիայից» են. Տարվա հավաքականն՝ ըստ ՈւԵՖԱ-ի

ՈւԵՖԱ-ն հրապարակել է 2020 թվականի լավագույն խաղացողներից կազմված խորհրդանշական հավաքականը: Լավագույնների թվում են Մյունխենի «Բավարիայի» հինգ ֆուտբոլիստ: Հավաքականում տեղ են գտել եվրոպական առաջատար հինգ լիգայի ներկայացուցիչներ:

Խորհրդանշական հավաքականը՝ Մանուել Նոյեր, Ջոշուա Կիմիխ (երկուսն էլ «Բավարիա»), Սերխիո Ռամոս («Ռեալ Մադրիդ»), Վիրջիլ վան Դիյկ («Լիվերպուլ»), Ալֆոնսո Դևիս («Բավարիա»), Տիագո Ալկանտարա («Բավարիա»/«Լիվերպուլ»), Կևին Դե Բրյույնե («Մանչեսթեր Սիթի»), Լիոնել Մեսսի («Բարսելոնա»), Կրիշտիանու Ռոնալդու («Յուվենտուս»), Նեյմար («Պարի Սեն Ժերմեն»), Ռոբերտ Լևանդովսկի («Բավարիա»):

Ի սկզբանե թեկնածուների ցանկում էին 50 ֆուտբոլիստ: Լավագույն 11-ին ընտրել են ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքի կողմից անցկացված հարցման արդյունքներով:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am