Գերմանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Շտուտգարտը» սեփական դաշտում մրցեց Մյունխենգլադբախի «Բորուսիայի» հետ: Խաղն ավարտվեց 2:2 հաշվով:
Հաշվետու մրցավեճում տանտերերը խփեցին իրենց 3000-րդ գոլը Բունդեսլիգայում: Նրանք հինգերորդ թիմն են, որոնց հաջողվել է գրանցել նման արդյունք:
Մրցաշարային աղյուսակում «Շտուտգարտն» անցկացրած 16 խաղից հետո վաստակած 22 միավորով զբաղեցնում է 10-րդ տեղը:
Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝ https://t.me/football365am