Ստուգողական երեք խաղ Երևանում

2020/21 մրցաշրջանի երկրորդ հատվածի նախապատրաստական փուլի շրջանակներում վաղը մեկնարկում է «Փյունիկի» երևանյան հավաքը, հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

«Հավաքի շրջանակներում մեր թիմը 3 ստուգողական հանդիպում կանցկացնի՝ հունվարի 21-ին մրցելով «Ուրարտուի», հունվարի 24-ին՝ «Վանի», իսկ հունվարի 28-ին՝ «Ուրարտու-2»-ի հետ։ Խաղերը կանցկացվեն առանց հանդիսական»,- նշված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ երևանյան հավաքից հետո հունվարի 31-ին մեկնարկում է «Փյունիկի» արտասահմանյան հավաքը՝ ԱՄԷ-ի Շարժա քաղաքում։

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos