Ստանոևիչը վերադարձել է «Շիրակ»

Գյումրու «Շիրակի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ թիմի շարքերը համալրել է Իգոր Ստանոևիչը: Սերբ ֆուտբոլիստը ժամանակին խաղացել է «Շիրակում»: 29-ամյա կիսապաշտպանը գյումրեցիների կազմում անցկացրել է 34 հանդիպում, խփել է 6 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում:

Ընթացիկ մրցաշրջանի աշնանային հատվածը սերբ խաղացողն անցկացրել է Երևանի «Արարատի» կազմում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am

Hot Videos