Ստացված նորամուտ. Գոմեսը միակն է Լա Լիգայում

Իսպանիայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Սևիլիան» սեփական հարկի տակ երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Խետաֆեի» դարպասը: Գոլերից մեկը խփեց թիմի նորեկ Պապու Գոմեսը, որը փոխարինման մտավ 57-րդ րոպեին:

Գոմեսն անցած հունվարին է իտալական «Ատալանտայից» տեղափոխվել «Սևիլիա» և «Խետաֆեի» հետ խաղն առաջինն էր Լա Լիգայում: Նորամուտը ստացվեց, յուրօրինակ արդյունքի հասավ: Միակ Ֆուտբոլիստն է Իսպանիայի ընթացիկ առաջնությունում, որը փոխարինման մտնելուց հետո գոլ է խփում և 50-ից ավելի ճշգրիտ փոխանցում է կատարում (55/57) մեկ առանձին խաղում:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am