Սպերցյանի տպավորիչ անցումն ու գոլային փոխանցումը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնության հերթական տուրում «Կրասնոդարը» մրցակցի դաշտում մրցում է «Ախմատի» հետ: Հյուրերի կազմում խաղին հենց սկզբից մասնակցում է Հայաստանի ազգային ընտրանու ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը: Վերջինս առաջին կեսում աչքի ընկավ արդյունավետ գործողությամբ՝ դառնալով գոլային փոխանցման հեղինակ տպավորիչ անցումից հետո: Րոպեներ անց «Կրասնոդարն» ևս մեկ գոլ խփեց: