Դանու Սպատարուն՝ «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ

Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Դանու Սպատարուն կարիերան կշարունակի «Արարատ-Արմենիայում»: Այս մասին հայտնում են ակումբի մամուլի ծառայությունից:

«Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 26-ամյա կիսապաշտպան Դանու Սպատարուն: Դանուն հանդես է եկել մոլդովական «Զիմբռու Չիսինաու», ռումինական «Դինամո», «Պոլիտեխնիկա Իաշի», լատվիական «Լիեպայա» և մի շարք այլ ակումբներում: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է «Նոա» ֆուտբոլային ակումբի ֆուտբոլիստ, որի կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր: Դանուն հանդիսանում է Մոլդովայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, որի կազմում անցկացրել է 13 հանդիպում»,- նշված է հաղորդագրության մեջ:

Միացեք Football365.am-ի տելեգրամի ալիքին՝  https://t.me/football365am