Արդյոք Մոսկվայի «Սպարտակը» կդառնար Հայաստանի չեմպիոն. Ըստ Չելոյանցի՝ մեծ դժվարությամբ

Մոսկվայի «Սպարտակի» նախկին փոխնախագահ Ջեւան Ջելոյանցը ներկա է գտնվել Եվրոպայի լիգայի ընթացիկ խաղարկության խմբային փուլի «Սպարտակ» — «Լեգիա» հանդիպմանը: Մոսկովյան թիմը պարտվել է մրցավեճում: Երկրպագուները դժգոհ են մնացել գրանցված արդյունքից, սկսել են սուլել տրիբունաներից: Խաղից հետո լրագրողները փորձել են Չելոյանցի կարծիքն իմանալ, թե ինչ է կատարվում «Սպարտակի» հետ: Վերջին շրջանում շատերն են սուր քննադատում ոչ միայն խաղացողներին ու մարզչական շտաբին Ռուի Վիտորիայի գլխավորությամբ, այլ նաեւ ակումբի ղեկավարությանը մասնավորապես Լեոնիդ Ֆեդունին:

Ջեւան Չելոյանցը, որը ներկա պահին Երեւանի «Ուրարտուի» սեփականատերն է, շտապել է հայտնել, որ ինքը ներկա էր խաղին որպես երկրպագու: Հարցին թե արդյոք աջակցում է երկրպագուներին, որոնք սուլում էին տրիբունաներից, Չելոյանցն նկատել է, որ վատ է, երբ թիմը պարտվում է սեփական հարկի տակ եվրագավաթային խաղարկությունում:

Վերջում լրագրողներից մեկը փորձել է ճշտել, թե ինչ տեղ կգրավեր ներկայիս «Սպարտակը» մրցաշարային աղյուսակում, եթե հանդես գար Հայաստանի առաջնությունում: Արդյոք կդառնար չեմպիոն: Չելոյանցն ասել է, որ գուցե կդառնար, բայց մեծ դժվարությամբ: