Եվրո 2020. Խումբ «E». Իսպանիա — Շվեդիա. Մանրամասներ խաղից առաջ, հավանական կազմեր

Իսպանիան ու Շվեդիան իրենց ճանապարհն Եվրոյի շրջանակներում կսկսեն միմյանց միջև խաղով, որը կընդունի Սևիլիա քաղաքը: Հաղթական մեկնարկը շատ կարևոր կլինի մրցաշարի գլխավոր ֆավորիտներից մեկի՝ Իսպանիայի ընտրանու համար: Անցած Եվրոյին գործող չեմպիոնը չկարողացավ պահել տիտղոսն ու դուրս մնաց պայքարից 1/8 եզրափակչից հետո: Նույն ճակատագրին արժանացան նաև անցած Մունդիալի ժամանակ՝ զիջելով ռուսներին: Դրանից հետո Լուիս Էնրիկեի սաները վատ հանդես չեն գալիս: Ընթացիկ Եվրոյի ընտրական փուլում ութ հաղթանակ տարան, ինչպես նաև դուրս եկան Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ: Գերմանացիների հետ խաղում 6:0 հաշվով տարած հաղթանակն նշված ժամանակահատվածի ամենավառ պահերից մեկը կարելի է համար, մինչդեռ դրանց թիվն այնքան մեծ չէ:

Շվեդիայի հետ խաղն առաջինն լուրջ փորձությունն է Լուիս Էնրիկեի համար նման խոշոր մրցաշարի շրջանակներում: Դժվար հանդիպում է լինելու: Սկանդինավները վատ հանդես չեկան ընտրական փուլում և, ի դեպ, զիջեցին նույն իսպանացիներին խմբում: Տրամադրությունը շվեդների ճամբարում բարձր է, հատկապես Եվրոյից առաջ տարած երկու հաղթանակից հետո: Այս ամենին կարող ենք ավելացնել նաև Մունդիալի ընտրական փուլում Շվեդիայի ցույց տված հարյուր տոկոսանոց արդյունքը: Հատկանշական է, որ կողմերը խաղալու են նաև գալիք Մունդիալի ընտրական փուլում: Փաստորեն, եթե շվեդները դուրս մնաց Եվրոյի խմբային փուլից, նրանց հաջորդ պաշտոնական հանդիպումն Իսպանիայի հետ տեղի է ունենալու աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում:

Լուիս Էնրիկեի գալուց հետո իսպանացիները փորձեցին պահել իրենց բնորոշ կոմբինացիոն ֆուտբոլը: Դա ինչ-որ տեղ նրանց հաջողվեց, իսկ մարզիչն իր կողմից ավելացրեց մի փոքր ուղղահայացություն, ինչը Իսպանիային դարձրեց ավելի վտանգավոր: Սպասվում է, որ գործելու են 4-1-4-1 խաղային սխեմայով՝ սովորաբար փորձելով խաղալ թիկունքից: Կարևոր է գործել հուսալի ու համբերել, դրա համար Ռոդրին կարող է շատ կարևոր դեր խաղալ այս ամենում:

Շվեդիայի ընտրանու գլխավոր մարզիչ Անդերսոնը նախընտրում է դասական 4-4-2 խաղային սխեման՝ բարձրահասակ և ուժեղ պաշտպաններով, որոնք կարող են միմյանց մոտ գործել, կրճատել ու նվազագույնի հասցնել տարածությունները մրցակցի համար: Հաշվի առնելով այն, որ մրցակիցն առջևի գծում չունի բարձրահասակ ռմբարկու, Անդերսոնը կարող է հուշել իր սաներին ստիպել մրցակցին հույսը դնել միայն երկար փոխանցումների վրա: Սա կարող է խոսել շվեդների կենտրոնական պաշտպաններ Յանսոնի ու Լինդելոֆի օգտին: Ինչ վերաբերում է խաղին առջի գծում, ապա թիկունքից պետք է իր ստեղծագործական միտքը գործի դնի Ֆորսբերգըу.

  • Հավանական կազմերը՝

Իսպանիայի հավաքական (4-1-4-1) — Սայմոն, Ասպիլիկուետա, Պաու Տորես, Լապորտ, Ալբա, Ռոդրի, Լյորենտե, Կոկե, Տիագո, Ֆերան Տորես, Մորենո:

Շվեդիայի հավաքական (4-4-2) — Օլսեն, Լյուստիգ, Լինդելոֆ, Յանսոն, Ավգուստինսոն, Կլասսոն, Լարսոն, Էկդալ, Ֆորսբերգ, Կվայսոն, Իսակ: