Եվրո 2020. Իսպանիան հաղթեց Խորվաթիային ու անցավ հաջորդ փուլ

Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակիչ փուլում Իսպանիան ու Խորվաթիան միասին խփեցին ութ գոլ, խաղն ավարտվեց Լուիս Էնրիկեի գլխավորած ընտրանու հաղթանակով՝ 5:3 հաշվով: Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, իսկ լրացուցիչ առաջին կեսում Իսպանիան ևս երկու գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը:

ԽՈՐՎԱԹԻԱ-ԻՍՊԱՆԻԱ 3-5 (1-1) MC
1-0՝ Ունայ Սիմոն 20՛ (ինք), 1-1՝ Պաբլո Սարաբիա 38՛, 1-2՝ Սեսար Ասպիլիկուետա 57՛, 1-3՝ Ֆեռան Տոռես 77՛, 2-3՝ Միսլավ Օրշիչ 85՛, 3-3՝ Մարիո Պասալիչ 90՛, 3-4՝ Ալվարո Մորատա 100՛, 3-5՝ Միկել Օյարսաբալ 103՛
ԽՈՐՎԱԹԻԱ. 1.Դոմինիկ Լիվակովիչ, 5.Դույե Չալետա-Ցար, 21.Դոմագոյ Վիդա, 22.Յոսիպ Յուրանովիչ (7.Յոսիպ Բրեկալո, 74), 25.Յոշկո Գվարդիոլ, 8.Մատեո Կովաչիչ (14.Անտե Բուդիմիր, 79), 10.Լուկա Մոդրիչ (26.Լուկա Իվանուշեց, 90), 11.Մարսելո Բրոզովիչ, 13.Նիկոլա Վլաշիչ (15.Մարիո Պասալիչ, 79), 17.Անտե Ռեբիչ (18.Միսլավ Օրշիչ, 67), 20.Բրունո Պետկովիչ (9.Անդրեյ Կրամարիչ, 46)
ԻՍՊԱՆԻԱ. 23.Ունայ Սիմոն, 2.Սեսար Ասպիլիկուետա, 12.Էրիկ Գարսիա (4.Պո Տոռես, 71), 14.Խոսե Գայա (18.Խորդի Ալբա, 78), 24.Էմերիկ Լապորտ, 5.Սերխիո Բուսկետս (16.Ռոդրի, 102), 8.Կոկե (17.Ֆաբիան Ռուիս, 78), 11.Ֆեռան Տոռես (21.Միկել Օյարսաբալ, 88), 22.Պաբլո Սարաբիա (19.Դանի Օլմո, 71), 7.Ալվարո Մորատա, 26.Պեդրի
Զգուշացում՝ Մարսելո Բրոզովիչ 73՛ (Խ), Դույե Չալետա-Ցար 83՛ (Խ) ; Մրցավար՝ Ջունեյտ Չակիր (Թուրքիա)
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅՈՒՆ
34 ԳՆԴԱԿԻ ՏԻՐԱՊԵՏՈՒՄ % 66
10 (6) ՀԱՐՎԱԾ (ԴԱՐՊԱՍԻՆ) 21 (12)
25 ՏՈՒԳԱՆՔ 10
1 ԱՆԿՅՈՒՆԱՅԻՆ ՀԱՐՎԱԾ 8