Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը

Հայաստանի ազգային հավաքականը սկսեց նախապատրաստությունը հոկտեմբերի կայանալիք 3 հանդիպումներին:  Հոկտեմբերի 7-ին մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի Ալբանիայի հավաքականի հետ, ապա հոկտեմբերի 11-ին՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ խմբի 3-րդ տուրի շրջանակներում, կհանդիպի Վրաստանի հավաքականին, իսկ հոկտեմբերի 14-ին կմրցի Էստոնիայի ընտրանու հետ:

Նախապատրաստվելով այս հանդիպումներին՝ հոկտեմբերի 5-ի առավոտյան Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Հավաքին հրավիրված 30 ֆուտբոլիստներից ազգային թիմին միացել են 20-ը։

Իր ակումբի վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա Հովհաննես Համբարձումյանը:
Առայժմ հավաքականին չի միացել նաև Արշակ Կորյանը, ով ջերմություն ունի: Նա, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի Ալբանիայի հավաքականի դեմ խաղին: Նրա՝ հավաքականին միանալու հարցը պարզ կդառնա ավելի ուշ:
Ալեքսանդր Կարապետյանը և Խորեն Բայրամյանը կմիանան հավաքին այսօր երեկոյան, Գևորգ Ղազարյանը, Անդրե Չալըշըրը, Կամո Հովհաննիսյանը, Տիգրան Բարսեղյանը և Գեղամ Կադիմյանը՝ այսօր գիշեր, իսկ Հենրիխ Մխիթարյանը՝ հոկտեմբերի 6-ի երեկոյան: Երեկոյան ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը:
Hot Videos