Էրիկսենին շտապօգնությունով ստադիոնից տարել են

Դանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին շտապօգնության մեքենայով տարել են ստադիոնից:

Դանիա — Ֆինլանդիա խաղի առաջին կեսի վերջում դանիացիների առաջատար Կրիստիան Էրիկսենն ուշագնաց եղավ: Նրան տեղում օգնության հասան բժիշկներն ու դիմեցին վերակենդանացման միջոցառումների: Որոշ ժամանակ անց նրան պատգարակով դուրս բերեցին խաղադաշտից: Ըստ ամենայնի դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ բժիշկներին հաջողվեց վերականգնել սրտի աշխատանքն ու շնչառությունը: Թերևս միայն այդ դեպքում է հնարավոր նրա տեղափոխությունը համապատասխան վերակենդանացման բաժանմունք:

Խաղն այս պահին ընդհատվել է: